Քաղաքականություն

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանից նիստին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ-ից՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում