Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշեց, որ մինչև 2030 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։

«Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվածքների, կկարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Երկու կողմից էլ ծավալները մեծացնելու ցանկություն կա, և տարբեր փուլերում փոփոխությունները տեսանելի կլինեն»,-մանրամասնեց նախարարը։

Անդրադառնալով Հայաստանում ճանապարհների, դպրոցների և ջրամբարների կառուցման ծրագրերի շուրջ իրանական կողմի հետ համագործակցությանը՝ Սանոսյանը պարզաբանեց, որ այդ ուղղություններով որքան խոշոր են ծրագրերը, այնքան մեծանում է շինարարական ընկերություններ գտնելու խնդիրը։

Ըստ Սանոսյանի՝ Իրանը, աշխարհագրորեն լինելով հարևան երկիր և ունենալով շինարարության ոլորտում բավականին զարգացած ընկերություններ, կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներին, ինչն արդեն որոշ դեպքերում իրականացվում է։

«Կարծում եմ երկուստեք ձեռնտու գործընթաց է․մենք ունենք շինարարական ընկերության կարիք, իրենք՝ համապատասխան շինարարական ընկերություններ, աշխարհագրական առումով հարևաններ ենք և նրանց այդ աշխատանքներում ներգրավելը հեշտ է»,-համոզմունք հայտնեց գերատեսչության ղեկավարը։

Սանոսյանը հաստատեց նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։

Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։

Խոսելով ճանապարհաշինության ուղղությամբ իրանական կողմի հետ համագործակցությունից՝ ՏԿԵ նախարարը հայտնեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել իրանական ընկերությունը, որն այժմ հիմնական տեխնիկան Իրանից է տեղափոխում, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն։

Հայերեն English Español فارسی Français Русский

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը