Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ հանդիպմանը քննարկել է առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը:

«Գործընկերոջս հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք կարող են երկկողմ հետաքրքրություն ներկայացնել։ Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք երկկողմ համաձայնագրի տեքստի վրա։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին համաձայնեցնելուց հետո այն կստորագրենք։ Ուրախ եմ, որ Հունգարիայի հետ նաև առողջապահության ոլորտում վերսկսվում ենք շատ կարևոր երկխոսություն և աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը առանձնացրեց դեղագործական, կրթական և առողջապահական ապահովագրության ոլորտներում հայ-հունգարական համագործակցության խորացումը։

«Հունգարական դեղագործական արտադրությունը Հայաստանում բավականին լավ ճանաչելի է, և կարևորում ենք այս ոլորտում մեր հարաբերությունների զարգացումը։

Պայմանավորվեցինք, որ կաշխատենք Բժշկական համալսարանի ուսանողների, ինչպես նաև մասնագետների համար Հունգարիայում փորձի փոխանակման ծրագիր սկսել։ Հունգարիան շատ կարևոր համակարգ ունի նաև այլ երկրներից եկող անձանց համար կրթաթոշակներ տալու մասով, ուստի կարևորում եմ, որ Հայաստանի համար այդ տեղերը ևս հասանելի լինեն։

Բացի դրանից, ապահովագրական համակարգի ներդրման առումով մեզ համար շատ կարևոր և հետաքրքրիր է եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելը։ Պետք է ասեմ, որ բավականին նույնատեսակ գծեր նախանշեցինք, որոնք պլանավորում ենք մեր համակարգի հիմքում դնել։ Դրանք Հունգարիայում աշխատում են։ Նրանք ունեն կայուն և լավ առողջապահական համակարգ»,- եզրափակեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։ Հանդիպման ընթացքում նախարարները նախանշել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Կարեն Խաչատրյան

Հայերեն العربية English Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ