Քաղաքականություն

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը

3 րոպեի ընթերցում

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ անդրադառնալով«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը, քանի որ մենք կողմնակիցն ենք տարածաշրջանի ներսում կապերի ընդլայմանը։ Մենք երթուղիների ապաշրջափակման ցանկացած նախագծի գլխավոր նախապայման ենք համարում երկրների ինքնիշխանության իրավունքը։ Մենք ողջունում ենք այն նախագիծը, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական դինամիկ կապերի համակարգում Հայաստանի դերակատարության հնարավորության ստեղծմանը»,- նշել են Իրանի դեսպանությունից։

Մյուս կողմից Իրանը գտնում է, որ Հայաստանի Հյուսիս-Հարավ հաղորդակցային ուղղության ամրապնդումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն Պարսից ծոց-Սև ծով ռազմավարական տարանցիկ միջանցքի ակտիվացման միջոցով երկու կարևոր մայրցամաքների և խոշոր տնտեսությունների միջև կապի հաստատման գործում արդյունավետ կերպով ապահովում է Հայաստանի զարգացումը և դերակատարությունը։

Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է այս առանցքի զարգացման գործում իրանական ընկերությունների մասնակցության պատրաստակամության մասին։ Մեր տեսակետն այն է, որ այս պատմական ուղին պետք է հնարավորինս ամրապնդել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախագիծ և նախաձեռնություն, որը կարող է ամրապնդել Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհի ռազմավարական կշիռը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հաշվի առնելով արևելք-արևմուտք կապի դյուրացումը, նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար և կարող է խաղաղության, անվտանգության և բարգավաճման երաշխիք դառնալ տարածաշրջանի բնակչության համար: Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պահանջներից մեկը, անշուշտ, հարևանների միջև կապերի զարգացումն է»,- նշել են Իրանի դեսպանությունից։

Կարեն Խաչատրյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում