«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
2 րոպեի ընթերցում
![«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130009.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ ներկայացուցչական պալատ է ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատությանն աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը:
«Ալիևը խախտեց միջազգային իրավունքը՝ նախորդ տարի Արցախի վրա մահաբեր հարձակման հրաման տալով։ Նա մինչ օրս որևէ լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120 հազար հայերի տեղահանմանն իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի է: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը։
It’s past time for the U.S. take action to hold Aliyev accountable. That's why I'm the leading Democrat on the Armenian Protection Act, which will halt all further U.S. security assistance to Azerbaijan and require proof that they can be a trustworthy party in peace negotiations.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) February 9, 2024
Նա նշել է, որ Ներկայացուցչական պալատ է ներկայացրել Հայկական պաշտպանության ակտը, որը կդադարեցնի անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետագա ողջ օգնությունն Ադրբեջանին և ապացույցներ կպահանջի, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում: