Ինովացիա

Հայկական CodeSignal Learn-ը Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

1 րոպեի ընթերցում

Հայկական CodeSignal Learn-ը Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական CodeSignal ընկերությունը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt-ում ներկայացրել է նոր պրոդուկտ՝ CodeSignal Learn-ը, որը պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել, փորձարկել, արձագանք թողնել այստեղ։

CodeSignal Learn-ը պրակտիկայի վրա հիմնված ուսուցման հարթակ է: Cosmo-ի՝ արհեստական բանականությամբ (AI) աշխատող ուսուցչի և օգնականի աջակցությամբ օգտատերերը կարող են ստանալ նպատակային ուսուցում, արագ օգնություն բարդ խնդրի առաջ կանգնելու դեպքում, ինչպես նաև ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում:

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում