Քաղաքականություն

Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև օրակարգային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում