Վարչապետը խոսեց նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը քննարկվեց կառավարության հերթական նիստին։

«Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել։ Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը քննարկումների մեջ է, թե ինչ տիպի ատոմային էլեկտրակայան պետք է կառուցվի Հայաստանում։

Նա նշեց, որ մոդուլյար ատոմային էլեկտրակայաններում վթարի դեպքը համարվում է լոկալ միջադեպ։

«Եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, ու, երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և,ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է։ Կարծում եմ, որ մեր հետագա քննարկումների ժամանակ թեմայի մանրամասներին տիրապետելու ենք, բայց, կարծում եմ, որ սա մի տեղեկատվություն է, որը կառավարությունը պետք է իմանա և Հայաստանի քաղաքացին պետք է իմանա։ Բոլոր դեպքերում, առավելևս, միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը շատ կարևոր է»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան