Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից. ԿԳՄՍ նախարարը՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման հարցի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու պարագայում առարկայից դուրս չի մնալու այն բովանդակությունը, որը կազմում է պատմության մասը, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծի շուրջ առաջացած դժգոհությունների վերաբերյալ:

Ըստ նախարարի՝ սա նոր հարց չէ, ակադեմիական որոշ շրջանակներ այս հարցին անդրադարձել են անկախությունից հետո, երբ առարկայի վերաիմաստավորման խնդիր են դրել: Երկրորդ անգամ հարցն ավելի լայն քննարկվել է, երբ հանրակրթության պետական նոր չափորոշիչն էր քննարկվում:

«Ես այս բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումն ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը: Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ: «Ամեն երկրում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է: Եվ առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղե՞լ է, թե՞ չի եղել»,-նշեց Անդրեասյանը:

Նախարարն այսօրվա դասագրքերում նկատել է խնդիրներ, որոնք պետական մտածողության բացակայություն են սերմանում աշակերտների մոտ:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft հարթակում, որտեղ ներկայացվել է նախագիծը, արձագանքները հիմնականում բացասական են:

Հայերեն English Español

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին