Life

«Գրեմմի»-ի արարողության ժամանակ ձերբակալվել է երեք մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը

1 րոպեի ընթերցում

«Գրեմմի»-ի արարողության ժամանակ ձերբակալվել է երեք մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեփեր Քիլլեր Մայքը (Killer Mike) փետրվարի 5-ին տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երեք մրցանակի արժանանալուց հետո ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

Ոստիկանության խոսնակ Մայք Լոպեսը հայտարարել է, որ ռեփերին ձերբակալել են նույն օրը մոտավորապես ժամը 16։00-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով։

Ռեփերին ավելի ուշ բաց են թողել։ Նա պետք է Լոս Անջելեսում դատարանի առաջ կանգնի փետրվարի 29-ին։

Քիլլեր Մայքը «Գրեմմի»-ի ժամանակ արժանացել էր «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն ռեփ երգ» մրցանակներին «Scientists & Engineers» երգի համար, ինչպես նաև «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին՝ «Michael» ալբոմի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում