Հասարակական

Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի

1 րոպեի ընթերցում

Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջությամբ զրոներով ավտոմեքենաների համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվանից զրոներով համարանիշները հանվել են էլեկտրոնային աճուրդի։ Մեր խնդիրն այն է, որ պետական բյուջե հնարավորինս շատ և հնարավորինս մեծ թիվ մուտք արվի։ Գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում շատ են, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,-ասաց վարչապետը։

Ավտոմեքենաների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդին կարելի է մասնակցել հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում