ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը խաղաղ հարաբերությունների հաստատմանը միտված գործընթացը տանում է փակուղի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ համագործակցության բազմակողմ օրակարգ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտմանը՝ ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել առկա խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահը:

Նա հավելել է, որ այս առումով ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն:

«Արժեւորում ենք Չեխիայի ներդրումն այս հարցում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:

Կողմերը քննարկել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Խորհրդարանների ղեկավարները կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հայերեն English Français

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը