Toyota-ն նոր ռեկորդ է սահմանել՝ 2023 թվականին վաճառելով 11,23 միլիոն ավտոմեքենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor Corp.-ը 2023 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7,2 %-ով՝ հասցնելով մինչև 11,23 միլիոնի, ինչը նոր ռեկորդ է ընկերության համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հաշվետվությունը:

Այսպիսով, Toyota-ն 4 տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։

Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականին և կազմել 10,7 միլիոն ավտոմեքենա։

Ճապոնիայում վաճառքները կտրուկ աճել են 20,9 %-ով՝ հասնելով 2,3 միլիոնի, իսկ մյուս երկրներում այդ ցուցանիշն աճել է 4,1 %-ով՝ հասնելով 8,93 միլիոնի։

Ընկերության ավտոմեքենաների արտադրությունն անցյալ տարի աճել է 8,6 %-ով՝ հասնելով 11,5 միլիոնի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։

Դեկտեմբերին ընկերությունը տարեկան կտրվածքով վաճառքներն ավելացրել է 10 %-ով՝ մինչև 1,01 մլն ավտոմեքենա, արտադրությունն ավելացրել է 7,7 %-ով՝ մինչև 906,057 ավտոմեքենա։

Ընկերության հաշվետվությունում նշված է, որ ռեկորդային վաճառքը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում պահանջարկի մեծ աճով, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանում կիսահաղորդիչների պակասորդի նվազմամբ։

Հայերեն Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն