Վառելիքի թվային քարտ idplus. պլյուսում են բոլորը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վառելիքի թվային քարտերն արդեն հասանելի են մի շարք լցակայաններում, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կետերում կարող եք խնայել՝ ձեռք բերելով մատչելի վառելիք։

Ran Oil, Arm Petrol, Flash բենզալցակայաններ և Erebuni գազալցակայաններ. այս կետերի համար վառելիքի քարտեր կարող եք ձեռք բերել idplus հավելվածում և ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։ Զեղչի չափն, ի դեպ, կտեսնեք անմիջապես գնացուցակում։

Idplus-ի նախագծերի ղեկավար Աղավնի Կնյազյանի խոսքով՝ վառելիքի քարտով վճարելն ավելի մատչելի է և արագ․ «Վառելիքի թվային քարտերը հարմար են նրանով, որ Դուք նախապես ձեռք եք բերում վառելիքի որոշակի քանակ, որը հետո ծախսում եք տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Քանի որ Դուք կարող եք վառելիքի քարտով նաև կիսվել, ստացվում է, որ ընտանիքի համար ձեռք կբերեք միանգամից ավելի շատ լիտրեր և հետևաբար նաև՝ ավելի շատ կխնայեք։ Մենք աշխատում ենք լցակայանների ցանկն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներն ընտրության ավելի լայն հնարավորություն ունենան», - ասել է Աղավնի Կնյազյանը։

Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Կատալոգ» բաժին, սեղմել «Վառելիքի քարտեր» կոճակը, ապա ընտրել լցակայանն ու որոշել վառելիքի չափը, վերջում վճարել Իդրամով, և վառելիքի քարտը պատրաստ է։ Լցակայանում պետք է պարզապես տեղեկացնել աշխատակցին, որ վճարելու եք idplus վառելիքի քարտով և հենց idplus հավելվածով սքանավորել QR կոդը։

Idplus. պլյուսում են բոլորը։

Հայերեն English Русский

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Պերուն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի սպառնալիքի պատճառով

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ