Հայաստանում կներդրվեն զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է Հայաստանում զորակոչի կազմակերպման աշխատանքների մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ պարզեցված մեխանիզմները, թափանցիկությունը նպատակ ունեն ոչ միայն զինակոչիկների ու նրանց ծնողների համար հարմարավետ դարձնել զորակոչի գործընթացը, այլ նաև ապահովել զորակոչի օրինականությունը՝ բացառելով հովանավորչության ու տարբերակված մոտեցումների որևէ դրսևորում։

«Հասկանալի պատճառներով զորակոչը եղել և մնում է հասարակություն-բանակ առնչությունների ամենազգայուն կետը և բանակի հանդեպ ժողովրդի վստահության շեմը բարձրացնելու կարևորագույն գործիքներից մեկը։ Մենք շուտով ներդնելու ենք զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ»,- ասաց Պապիկյանը։

Հայերեն

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար