Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ֆիորենտինա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի միակ և հաղթական գնդակը խփել է աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինեսը` 14-րդ րոպեին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 54 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Յուվենթուս»-ն ունի 53 միավոր: Բայց թուրինյան ակումբը մեկ հանդիպում շատ է անցկացրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում