Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա․Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա․Միրզոյան

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկայում հանդիպում սպասվում է, թե ոչ։

« Պայմանավորվածություններ չունենք այդ մասին։ Վերջին անգամ ռուսական կողմից եղել է առաջարկ հանդիպել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն ընդառաջ, քննարկման արդյունքում այդ հանդիպումը տեղի ունեցավ և էլի հրապարակայնորեն տեղեկացվել է։ Դրանից հետո որևէ հանդիպման առաջարկ չենք քննարկել՝ մենք չենք առաջարկել, ռուսական կողմից չենք լսել»,- ասաց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում