Քաղաքականություն

Հայաստանի համար սկզբունքային չէ Ադրբեջանի հետ բանակցությունների ձևաչափը, սկզբունքային է բովանդակությունը. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի համար սկզբունքային չէ Ադրբեջանի հետ բանակցությունների ձևաչափը, սկզբունքային է բովանդակությունը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները կլինեն ուղիղ շփումների, թե միջնորդների միջոցով, սկզբունքային է բանակցությունների բովանդակությունը, այն սկզբունքային կետերը, որոնց մասին բազմիցս է հայտարարել և որոնց շուրջ պետք է ընթանա բանակցությունը:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ միջնորդներո՞վ, թե՞ ուղիղ շփումներով բանակցությունների վերաբերյալ հարցին:

«Մեզ համար այս հարցն, ըստ էության, սկզբունքային չէ: Սկզբունքային է այդ բանակցությունների բովանդակությունը, սկզբունքային են այն սկզբունքները, որի շուրջ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան»,-ասաց Միրզոյանը:

Ըստ ԱԳ նախարարի՝ հանդիպումները, այդ թվում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տեղի ունեցած բանակցությունները, ցանկության դեպքում, կարելի է անվանել և ՛ միջնորդավորված, և ՛ ուղիղ:

«Մեծ հաշվով տարբեր գործընկերներ մեզ օգնել են հանդիպել, կազմակերպել են հանդիպումները: Որոշ դեպքերում եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել կամ առանձին ձևակերպումների առաջարկներ են եղել: Բայց միևնույն ժամանակ ցանկության դեպքում կարելի է ասել, որ սրանք ուղիղ բանակցություններ էին, քանի որ հիմնական մասը երկու կողմերը միմյանց հետ են բանակցել»,-ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում