Վերարտադրողական առողջության ծրագիրն ընդլայնվել է. 2023 թվականին այն ունեցել է 5441 շահառու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերարտադրողական առողջության ծրագիրը 2023 թվականին ընդլայնվել է. էականորեն մեծացել է պետության կողմից ֆինանսավորումը, ինչի հաշվին 2023 թվականին ծրագիրն ունեցել է 5441 շահառու՝ 2022 թվականի 842-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը՝ ընդգծելով, որ մինչև 2023 թվականն այս ծրագրից կարող էին օգտվել բնակչության որոշակի խմբեր, իսկ նախորդ տարվանից կարող են օգտվել բոլոր այն կանայք, ովքեր ունեն առաջնային անպտղություն և տարիքային միջակայքը 20-ից մինչև 36 տարեկան է:

Խոսելով ծրագրի շահառուների թվի աննախադեպ աճից՝ Փաշայանը նշեց, որ 2023 թվականին նաև արձանագրվել է 736 հղիություն․ երեխաները կծնվեն 2024 թվականին:

Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության ծրագրին՝ վարչության պետն ասաց, որ այս մասով ծրագիրը շարունակում է գործել, այն որևիցե փոփոխության չի ենթարկվել:

«Զոհված զինծառայողների ծնողները օգտվում են այս ծրագրից 2021 թվականից: Ծրագրի մեկնարկից ի վեր այս ընտանիքներում ընդհանուր ծնունդների թիվը կազմում է 56: 2021 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներում ունեցել ենք երկու երեխայի ծնունդ, 2022-ին՝ 26, իսկ արդեն 2023-ին՝ 28»,-ասաց Նունե Փաշայանը:

Նա ընդգծեց, որ ծրագիրն անընդհատ փոփոխությունների է ենթարկվել: Ըստ նրա՝ սկսել են շատ փոքր մասշտաբով, բայց այժմ ունեն շահառուների բավականին մեծ խումբ: Վարչության պետը չբացառեց նաև, որ առաջիկայում ծրագիրը կարող կրկին բարելավվել և ընդլայնվել:

Անդրադառնալով ծրագրին դիմելու ընթացակարգին՝ Նունե Փաշայանն ասաց, որ այս գործընթացը քաղաքացու համար հնարավորինս պարզեցված է:

«Քաղաքացին ըստ իր ընտրության դիմում է ցանկում ընդգրկված կենտրոններից որևիցե մեկին, իսկ կենտրոնը փաստաթղթերը ընդունելուց և բուժօգնության տեսակը որոշելուց հետո դիմում է առողջապահության նախարարություն՝ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը հաստատելու համար»,-ասաց նա:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը