Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություն պատասխանատու առաքելության իրականացման մեջ։

Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Բերգլյոտ Հովլանդը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

«Բարձր ենք գնահատում Հայաստանի և Նորվեգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության նկատելի ակտիվացումը հատկապես վերջին տարիներին: Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը՝ հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեքորեն օգտագործման նպատակով: Կցանկանայի նշել, որ Հայաստանը բավական գրավիչ երկիր է տնտեսական օրենքների առումով և մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ նախագահը:

Բերգլյոտ Հովլանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես ևս ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Նորվեգիայի համար կարևոր և առանձնահատուկ գործընկեր է: Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն ամրապնդվել են և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ դրանց հետագա ընդլայնման և ամրապնդման գործում: Համաձայն եմ, որ տնտեսական համագործակցության առումով կա աճի ներուժ և մենք պետք է ուսումնասիրենք այն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները: Կարևորվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխադարձ կիրառմանն ուղղված քայլերի ակտիվացումը:

Շեշտվել է երկու երկրների տնտեսական, գործարար ու տուրիստական շրջանակների միջև փոխշահավետ կապերի հաստատման ու ամրապնդման նպատակով ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ:

Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական, հումանիտար և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի և միջոցառումների մասին: Քննարկվել են նաև տեղահանվածների համալիր խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, որոնց արդյունքում առավել բարենպաստ միջավայր է ձևավորվել տնտեսական գործունեության իրականացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար:

Հայերեն العربية Español Русский

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար