Հասարակական

ՀՀ ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Sputnik Արմենիայիգրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

«Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», - հայտարարել են գերատեսչությունից։

Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։

Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ նախորդ տարի մրցույթ էր հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել բոլոր այն մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել դիզայնի և հագուստի որակի իրենց պատկերացումները։ Մրցույթին հայկական մի քանի ընկերություն էր մասնակցել։ Նրանք անցել էին որակավորման առաջին փուլը։ Բայց երկրորդ փուլին մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել միայն զորքի մի տեսակի համար զինծառայողների հագուստի ստեղծման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում