Հասարակական

Կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ ՆԳՆ-ն տվյալներ ունի 5 անձի վիրավորվելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ ՆԳՆ-ն տվյալներ ունի 5 անձի վիրավորվելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։

Shamshyan.com-ի տեղեկություններով էլ Չայնիի ոլորաններում միմյանց են բախվել 20 ավտոմեքենա, իսկ Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը՝ կողաշրջվել է, ինչի հետևանքով կան վիրավորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում