Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:

«Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների քանակը ավելացել է 20-ով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընթացիկ գործերի քանակը նվազել է 11-ով, իսկ ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների քանակը ավելացել է 3-ով»,- ասաց Գյուրզադյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով թեմային, մի քանի հարցերի շուրջ մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ եղել են որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների վերաբերյալ արձանագրումներ, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից:

«Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ ուշադիր լինել, մանրամասն ամեն դեպքի հստակ բացատրությունը տալ, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած՝ քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մենք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ, միգուցե, կա բացատրություն, որ դուք կտաք»-նշեց Ավինյանը:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան