Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է, որ ԵՄ Ժոզեպ Բորելը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի հարցին՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։«Նա կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացում և ԵՄ-

Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացիկ աշխատանքներում ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում