Հասարակական

Քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները և խորացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները և խորացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համանախագահությամբ հունվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 13-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նիստին մասնակցել են ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի, ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու իրավապահ համակարգի մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Նախատեսված օրակարգային հարցերի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ստեղծման և կազմավորման գործընթացը, գերատեսչության ներքո գործող ծառայությունների, մասնավորապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջընթացը, Փրկարար ծառայության վերափոխման տեսլականն ու Միգրացիայի ու քաղաքացիական ծառայության արդեն իսկ իրականացված լայնածավալ բարեփոխումները։ Սարգսյանը շեշտել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգի իրականացումն ընթացել է հանրությանը մատուցվող ծառայությունների առանց անգամ մեկ րոպե կանգի։

«ԵՄ գործընկերներին են ներկայացվել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, ներառյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում գրանցած հաջողությունները, այդ թվում՝ ԵՄ մասնագիտացված կառույցների հետ արդյունավետ և սերտ համագործակցության արդյունքներով առկա մարտահրավերները, նախատեսվող քայլերը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության ձևավորման նոր մոտեցումներին, որոնց շնորհիվ այն ավելի արդյունավետ պայքար կմղի հանցավորության դեմ։

Նիստի շրջանակներում ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին, ապաստանի ոլորտում առկա իրավիճակին, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի կիրարկման արդյունավետ ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շեշտվել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Նշվում է, որ իր ելույթներում Սարգսյանը բարձր է գնահատել ՆԳՆ գործունեության ընթացքում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալները և դրանց ավելացմանն ուղղված առաջարկներով հանդես եկել, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում շարունակել ու խորացնել համակարգային բարեփոխումներին աջակցությունը։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում