ՀՀ կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., երբ ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԲ-ն միանում է ՊԿԽԳ-ին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման համար: ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու և ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:

«Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը և մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- հայտնել է Համաշխարհային բանկի փոխնախագահ և գանձապետ Խորխե Ֆամիլիարը: -«ՊԿԽԳ-ն պատրաստ է աջակցել անդամ երկրներին, քանի որ հանրային ակտիվների հուսալի կառավարումը կարևոր հենք է երկրի կայունության, դիմադրունակության և բարեկեցության համար»:

«Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: - «Ակնկալում ենք վերսկսել այս գործընկերությունը, քանի որ պահուստների հուսալի կառավարման արդյունքում շահում է մեր Կենտրոնական բանկը, տնտեսությունը և երկիրը»։

Հայերեն العربية Русский

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել