Քաղաքականություն

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԵՄ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԵՄ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային և հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով կայուն խաղաղության հաստատման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում