Life

Շվարցենեգերն աճուրդում վաճառել է ժամացույցը, որի պատճառով իրեն ձերբակալել էին Գերմանիայում

1 րոպեի ընթերցում

Շվարցենեգերն աճուրդում վաճառել է ժամացույցը, որի պատճառով իրեն ձերբակալել էին Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Առնոլդ Շվարցենեգերն աճուրդում 270 հազար եվրոյով վաճառել է իր ժամացույցը, որը դարձել էր Մյունխենում Գերմանիայի մաքսատան աշխատակիցների կողմից նրան ձերբակալելու պատճառ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ։

Բարեգործական աճուրդը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Stanglwirt հյուրանոցում` Ավստրիայի Կիցբյուել լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում։ Շվեյցարական Audemars Piguet մակնիշի ժամացույցի մեկնարկային գինը, որը պատվերով պատրաստվել է հատուկ դերասանի համար, կազմել է 50 հազար եվրո: Ստացված փողը կհատկացվի «Շվարցենեգերի կլիմայական նախաձեռնություններ» բնապահպանական նախագծերի ֆինանսավորմանը:

Հունվարի 17-ին Շվարցենեգերին Գերմանիայի մաքսատան ներկայացուցիչները ձերբակալել էին Մյունխենի օդանավակայանում՝ չհայտարարագրված թանկարժեք ժամացույց անցկացնելու փորձի համար։ Դերասանը մի քանի ժամ մնացել էր օդանավակայանում, նրան բաց էին թողել 35 հազար եվրոյի չափով տուգանքի վճարումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում