Հասարակական

Անահիտ Ավանեսյանը հաստատել է փոխնախարար Արմեն Նազարյանի պաշտոնից ազատվելու լուրը

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը հաստատել է փոխնախարար Արմեն Նազարյանի պաշտոնից ազատվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց փոխնախարար Արմեն Նազարյանի պաշտոնից ազատվելու լուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Փոխնախարարին առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի: Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և այն պատասխանատվության շրջանակը, որն իր վրա պետք է կրի այդ գծով փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկել այդ պաշտոնում»,-ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ Արմեն Նազարյանն արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն հարցին, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու նա, և արդյո՞ք նա էր Մարտունու ԲԿ-ի շինարարական աշխատանքների պատասխանատուն՝ նախարարը հրաժարվեց պատասխանել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում