Կառավարությունը մտադիր է օրենքով արգելել զինծառայողներին խաղադրույքներ կատարելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի պատճառները շատ խորքային են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջոցներ ձեռնարկվում են այդ ուղղությամբ։

«Օրինակ՝ պաշտպանության նախարարի հետ խոսել ենք և ասել, որ, այո, գնացեք օրենսդրական կարգավորումներ արեք և զինծառայողներին արգելեք խաղադրույքներ կատարելը, որովհետև երբ մարդը ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել, իհարկե, մեր պատասխանատվությունն է։ Բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծում տանք։ Կամ երբ զանգում են և ասում, որ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք բերեք, տեղ հասցրեք և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվել այս բաների հետ, պետք է խոսել այս ամենի մասին»,- ընդգծեց Փաշինյանը։

Հայերեն

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը