Life

Աիդա Արամին հանրության դատին է հանձնել «Ինչ էլ որ լինի» հեղինակային երգը

2 րոպեի ընթերցում

Աիդա Արամին հանրության դատին է հանձնել «Ինչ էլ որ լինի» հեղինակային երգը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության գործիքավորումն իրականացրել է Նիկ Էգիբյանը, հոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Տեսահոլովակում երգչուհին ներկայանում է կոստյումներով, որոնք արտահայտում են նրա հույզերն ու ապրումները: Կոստյումների հեղինակն Արայիկ Գաբաջյանն է։

Երգչուհու խոսքով՝ կանանց ուժեղ լինելու մասին երգի լեզվով խոսել վաղուց է ցանկացել:

«Իրականում շատ աղջիկներ, կանայք չգիտեն, թե որքան ուժեղ են, շատերն իրենց տեսակն ու արժեքը չեն գնահատում: Հանդիպել եմ նման աղջիկների և որոշեցի հենց այդ թեմային անդրադառնալ երգով: Ցանկանում եմ՝ երգս մոտիվացնի, սթափեցնի և ընկերոջ պես ասի. «Մի՛ հուսահատվիր, պայքարի՛ր, ձեռքերդ վայր մի՛ դիր, դու ուժեղ ես, ուղղակի չգիտես, թե քո ներսում ինչ կա»: Հույս ունեմ, որ երգը յուրաքանչյուրի սրտին կդիպչի այն ուժգնությամբ, որով իմ հոգու խորքից ծնվել է»,-ասում է Աիդա Արամին:

6db6fb52-6e2c-44d7-a678-d310baa94f99.jpg (72 KB)

Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն էլ կնոջը ներկայացրել է վշտացած, անմեղ, սիրահարված և այլն:

«Բոլոր կանանց կերպարներում Աիդան է»,-ասում է նա:

15188f83-b04f-4c00-aee9-7d158a6f59ce.jpg (71 KB)

Երգչուհին ապագա անելիքներից չի սիրում խոսել, բայց չի թաքցնում, որ այս երգն ու տեսահոլովակը ունենալու են շարունակություն: Նա ստեղծագործական բուռն շրջանում է. ռուսերեն, անգլերեն, հայերեն նոր երգեր է գրել ինչպես իր, այնպես էլ այլ արտիստների համար:

320ebd8e-a0c5-46a7-89ab-7fc8a33d0818.jpg (71 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում