Պաշտոնական

Վարչապետը «Մխիթար Սեբաստացի»-ում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։

Ըստ աղբյուրի՝ հունվարի 15-ին հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։ ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա էր նրանցից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման էր՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ:

Տեղեկացվում է, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նմանօրինակ հետազոտական աշխատանքները հետաքրքիր են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս: «Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է, և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես, կարծում ենք, և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ, ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը:

Հայերեն English Español فارسی Français Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

Հարվարդը դատի է տվել Թրամփի վարչակազմին

Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի

Կյանքից հեռացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին

Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն

Քասախի և Պռոշյանի բնակիչները կրկին ճանապարհ են փակել. ՏԿԵ նախարարության արձագանքը

Զելենսկին հաստատել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանը դադարեցրել է Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոց խաչմերուկում