Առաջիկա տասնամյակում կարող է ի հայտ գալ աշխարհի առաջին տրիլիոնատերը. Oxfam

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում աղքատության և անարդարության դեմ պայքարող Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

Ընկերությունը, որը մշտապես ընդգծում է չափազանց հարուստների և աղքատների միջև տարբերության աճը, Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ այս տարբերությունն աճել է կորոնավիրուսի համավարակից ի վեր։

Ըստ կազմակերպության՝ 2020 թվականից ի վեր հինգ ամենահարուստ մարդկանց՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի, LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոյի և նրա ընտանիքի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Oracle-ի հիմնադիր Լարի Էլլիսոնի և ներդրող Ուորեն Բաֆեթի կարողություններն իրական արտահայտությամբ աճել են 114 %-ով:

«Աշխարհի առաջատար հինգ միլիարդատերերը կրկնապատկել են իրենց հարստությունը։ Մյուս կողմից, գրեթե 5 միլիարդ մարդ ավելի աղքատ է դարձել», - Դավոսի համաժողովի ժամանակ ասել է Oxfam-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամիթաբ Բեհարը։

«Շատ շուտով, ըստ Oxfam-ի կանխատեսումների, մենք առաջիկա տասնամյակի ընթացքում կունենանք տրիլիարդատեր։ Մինչդեռ աղքատությունը հաղթահարելու համար մեզ ավելի քան 200 տարի է հարկավոր», - ասել է նա։

Այժմ աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում ամերիկացի գործարար և ճարտարագետ Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է գրեթե 250 միլիարդ դոլար։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ