ՀԾԿՀ-ն պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ, որը Հանձնաժողովը կքննարկի հունվարի 17-ի նիստում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Արմեն Հունանյանը նշեց, որ մամուլում տարընկալում է եղել Հանձնաժողովի կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքին առնչվող նախորդ որոշման և առաջիկայում քննարկվելիք որոշման նախագծի մասով։

Նա պարզաբանեց, որ նախորդ որոշմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքին Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը, իսկ առաջիկայում քննարկվելիք որոշումը վերաբերվում է «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական ընկերության կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերը 100 տոկոսով ձեռք բերելու հայտին։

«Այսինքն՝ նախորդ որոշմամբ հանձնաժողովը տվել է այլ գործարքի համաձայնություն։ Իսկ այս նախագիծը, որը նախատեսվում է քննարկել հունվարի 17-ին, այլ գործարքի մասին է։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ներկորպորատիվ գործարք իրականացնել, այսինքն՝ ընկերության նկատմամբ իրավական վերահսկողություն իրականացնող «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական ընկերությունը ցանկանում է «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը՝ այդպես դառնալով ուղղակի բաժնետերը»,- տեղեկացրեց Հունանյանը։

Նրա խոսքով՝ գործարքի մերժման որոշման հիմքում, որը քննարկվելու է հունվարի 17-ին, ընկած է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բացասական դիրքորոշումը, ըստ որի՝ գերատեսչությունը ելնելով պետական շահից՝ առարկել է տվյալ գործարքին։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀԾԿՀ-ն նման գործարքների վերաբերյալ դիրքորոշում է ձևավորում՝ այն քննարկելով իրավասու մարմնի, տվյալ դեպքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

«Քանի որ նախարարությունն առարկել էր, ապա օրենքի և մեր նորմատիվ իրավական կարգավորումների հիմքերով մենք բնականաբար պետք է այդ գործարքի համաձայնեցման տրամադրումը մերժենք, ինչը և նախատեսել ենք քննարկել մեր հանձնաժողովի հունվարի 17-ի նիստում։ Իսկ ՀԾԿՀ-ի նախորդ որոշումը, որով համաձայնություն էր տրվել հսկողության փոխանցման գործարքին, ապա դրա առարկան այլ է։ Մեր հանձնաժողովը, որպես պետական կարգավորող մարմին, իրավունք է տալիս այս կամ այն գործարքը իրականացնել, իսկ թե հետագայում այդ գործարքը տեղի կունենա, թե ոչ, դա արդեն ընկերության և հնարավոր գնորդի կամ հնարավոր գործարքի մաս կազմող ընկերության միջև գտնվող տիրույթում է։ ՀԾԿՀ-ի որոշումներն, ըստ էության, իրավունքներ են՝ տալ կամ չտալ այդ գործարքներն իրականացնելու համար»,- պարզաբանեց Հունանյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը կարող է մի քանի հնարավոր գործարքի վերաբերյալ զուգահեռաբար մի քանի հայտ ներկայացնել, որպեսզի պետությունն էլ դրանք գնահատի և այդ գնահատականի հիման վրա էլ ընկերությունն իր հետագա քայլերն անի։ Նա հիշեցրեց, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն երկու տարբեր հայտեր է ներկայացրել, որպեսզի դրանց մասով պետությունից ստանա համաձայնություն։

Հունանյանի կարծիքով՝ մամուլում տարընկալում է եղել ՀԾԿՀ-ի նախորդ որոշման և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այժմյան նախատեսվող նախագծի մասով։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը