Հասարակական

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ամանորյա նվերներով շնորհավորել է Տավուշում ու Վայոց ձորում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկներին

3 րոպեի ընթերցում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ամանորյա նվերներով շնորհավորել է Տավուշում ու Վայոց ձորում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2-14 տարեկան ավելի քան 1000 երեխաներ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Ազատամուտ համայնքներում ու Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքներում ամանորի նվերներ են ստացել Հայաստանի ազգային կապի օպերատորից՝ Ucom-ից: Նվերները սանտամոբիլներով են հասցվել մարզեր: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ucom-ի աշխատակիցները Եղեգնաձորի ու Իջևանի մշակույթի տներում անձամբ հանձնել են նվերները:

«Ամանորյա հրաշքը մենք պետք է ապահովենք մեր արցախցի հայրենակիցների համար: Նրանք դրա կարիքը շատ ունեն: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելը մեզ համար կարևոր հանձնառություն է, որը մենք իրականացնում ենք մեծ սիրով ու հոգատարությամբ: Ամանորը հրաշքների սպասում է ու դրանց իրականացման մեկնակետ: Ucom-ը թե՛ որպես ազգային օպերատոր և թե՛ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառություն ունեցող ընկերություն, հետևողականորեն առավելագույնս իրականացնելու է մեր երեխաների ու ինչու չէ նաև օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցների երազանքների գոնե մի փոքր մասը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ralph Yirikian Ucom Gifts for Artsakhian Children 3.jpeg (121 KB)

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երկու մարզերի մարզպետներին՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ում շնորհավորել է նշանակման առթիվ և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Մարզպետների հետ քննարկման ժամանակ շնորհակալություն է հայտնել օգնությունների տրամադրման հարցերում աջակցության համար և նշել, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում:

Ralph Yirikian Ucom Gifts for Artsakhian Children 8.jpeg (105 KB)

Ralph Yirikian Ucom Gifts for Artsakhian Children 4.jpeg (128 KB)

Հանդիպումներից հետո Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի, իսկ Տավուշում՝ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նվերները հանձնել են ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկներին:

Ralph Yirikian Ucom Gifts for Artsakhian Children 1.jpeg (131 KB)

***

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում