Հասարակական

Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Աշոտ Սեդրակի Վարդանյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում