ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացնում է երաժշտական նոր նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ:
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հունվարի 13-ին ժամը 19։00-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:
Համերգին կմասնակցեն Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Գարի Եփրիկյանը (երգեհոն), Արմեն Քարամյանը (դաշնամուր), Արմեն Պուչինյանը (դաշնամուր):