Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված հնարավոր չարաշահումների գործով հարցաքննվել է նաև Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին հայտնեց ասուլիսում:

«Հրավիրել են հարցաքննության, հարցաքննվել եմ կամ նոյեմբերի վերջին, կամ դեկտեմբերին (խմբ․ 2023 թվականի)»,-ասաց նախարարը:

Հակակոռուպցիոն կոմիտեն կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում չարաշահումների առիթով քրեական գործ էր հարուցել: Հարցաքննվել են տասնյակից ավելի անձնիք: Կոմիտեից հայտնել էին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էին շուրջ 1 տասնյակ անձինք:

Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից մինչև 2021-ի հունվար զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:

Հայերեն English

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին