Հասարակական

Հայաստանում կներդրվի հանրապետական շտապօգնության ծառայություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կներդրվի հանրապետական շտապօգնության ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը կամփոփվի 2024 թվականին:

Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ հարցին:

Նախարարը նշեց, որ շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված 2023-ին մինչև 10 տոկոսի բարձրացում են ապահովել: «Սա, իհարկե, բավարար չէ: Աշխատավարձերի վերանայումը մեր ամեն տարվա կարևոր նպատակներից է»,-ասաց նա:

Ավանեսյանը շատ կարևորեց, որ այդ վերանայումը փոխի նաև բովանդակությունը:

«Այս տարի արդեն իսկ մենք կամփոփենք և կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը: Դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի նաև շտապօգնության ծառայության բովանդակությունը»,-ասաց նախարարը:

Ներդրված նոր բովանդակության շրջանակներում էլ կվերանայվեն նաև աշխատավարձերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում