Իրանի համար անընդունելի կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում․ Սոբհանի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը միշտ աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չի լինի»,- ասաց Սոբհանին։