Տնտեսություն

3.945.010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամին

4 րոպեի ընթերցում

3.945.010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Իդրամն ու IDBank-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3.945.010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Տարին ամփոփելով՝ IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, որ հասցրել են աջակցել մեկ տասնյակից ավելի նախաձեռնության ու հիմնադրամի։ «Միայն 2023 թվականի ընթացքում ավելի քան 40 միլիոն դրամ ուղղել ենք ամենատարբեր նախաձեռնություններին՝ առողջապահական, կրթական ծրագրերի, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նախաձեռնությունների», - նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայ մայրեր» հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Նարինե Մանուկյանի խոսքով՝ «Մեր և Իդրամի համագործակցությունն ունի տարիների պատմություն և շատ ուրախ ենք, որ այս ամիս նույնպես հնարավորություն ընձեռվեց աշխատել մեր գործընկերների հետ՝ հանուն հարյուրավոր երեխաների առողջական խնդիրների բարելավման։ Ծրագիրը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև այս տարի վերականգնողական բուժմանը նաև ներգրավել ենք Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաներին, ովքեր նույնպես ունեն վերականգնողական բուժման կարիք։ “Երազի տուն 1” և “Երազի տուն 2” մանկական վերականգնողական կենտրոններում նրանք անվճար ստանալու են վերականգնողական թերապիաներ»,- ասել է Նարինե Մանուկյանը։

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ առանց լրացուցիչ գումար ծախսելու։ Դրա համար պարզապես պետք է կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

Ի դեպ՝ «Մի դրամի ուժն» իր գործունեության ողջ ընթացքում մի քանի տասնյակ նախաձեռնության է ուղղել ավելի քան 150 մլն դրամ՝ նպաստելով մեր երկրի ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու մեր մարդկանց համար ավելի որակյալ ապագա կառուցելուն։

2023 թվականին «Մի դրամի ուժը» ուղղվել է․

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» ծրագրին՝ 3․008․215 դրամ

Արևային ջրաջեռուցիչներ Արցախի գյուղական համայնքներին՝ 6․463․511 դրամ

Պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման ծրագրին՝ 3․389․788 դրամ

Կյանքի ճանապարհ հասարակական կազմակերպությանը՝ 3․520․698 դրամ

Հայորդի ճամբարին՝ 3․482․779 դրամ

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին՝ 3․480․466 դրամ

ՍՕՍ - Մանկական գյուղերին՝ 3.500.572 դրամ

Հայքն՝ Աշխարհին նախաձեռնությանը՝ 3․397․784 դրամ

Հայորդի Արցախ նախաձեռնությանը՝ 3.580.216 դրամ

Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին՝ 3․588․848 դրամ

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ 3.945.010 դրամ

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում