Կենսաթոշակի չափը 2024 թվականին չի ավելանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակի չափը 2024 թվականին չի ավելանա, փոփոխություն նախատեսված է 2025 թվականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2024 թվականին մենք կենսաթոշակը չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք»,-նշեց նախարարը։

Մկրտչյանը նշեց, որ 10 տոկոսով քեշբեքի ծրագրի իրականացման արդյունքում անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 62 մլրդ դրամ։ «Տրամադրված քեշբեքի չափը կազմում է 5,2 մլրդ դրամ»,-ընդգծել է նա։

Նախարարի խոսքով՝ 515 հազար մարդ թոշակ կամ նպաստ է ստանում անկանխիկ եղանակով։ «Առաջիկայում մենք կնախաձեռնենք օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա թոշակի տարիքի հասած մարդկանց հետաձգել թոշակների վճարման սկիզբը, որպեսզի հետագայում դրանք ստանան էլ ավելի մեծ չափով»,-նշեց նախարարը:

Հայերեն Español

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին