Հասարակական

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը․ հայկական կողմն ունի ևս 32 գերու վերաբերյալ փաստական տվյալներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը․ հայկական կողմն ունի ևս 32 գերու վերաբերյալ փաստական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Լուրեր»-ին տված հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ 23 հայ գերիների է պահում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են:

«44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»»,-ասել է Քյարամյանը:

Նա նշել է, որ նրանցից 22-ի վերաբերյալ կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում