Ինովացիա

ԲՏԱ նախարարությունը սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարությունը սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Մրցույթով նախատեսվում է տեղական սկսնակ ընկերությունններին տրամադրել 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր:

Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ:

Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները ներկայացված ենհետևյալհղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 076 հեռախոսահամարներով կամ գրել էլ. փոստին՝ [email protected]:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում