ԱՄՆ-ն չի ցանկանում Իսրայելի կառավարության կողմից տեսնել լարվածությունը սրող քայլեր․ Միլլերը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի խրախուսում Իսրայելի կառավարության քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգություններին, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է, որպեսզի թաղամասից դուրս մղի քրիստոնյա հայերին։

«Ինչպես մի քանի առիթով ասել ենք, մենք չենք ցանկանում տեսնել Իսրայելի կառավարության կողմից այնպիսի քայլեր, որոնք կսրեն լարվածությունը», - ասել է Միլլերը։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար: Այսպես են արձագանքում ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը իրավական ընթացակարգերին։ Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է», - նշել էին պատրիարքությունից։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին