Ինովացիա

Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

2 րոպեի ընթերցում

Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական ու տոնական օրերին կաշխատեն հատուկ ժամանակացույցով։

Ընկերության այն մասնաճյուղերը, որոնք աշխատում էին մինչև ուրբաթ օրերը այս ընթացքում բաց կլինեն նաև շաբաթ և կիրակի օրերին։ Գլխավոր՝ Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին բաց կլինեն մինչև կեսգիշեր, իսկ դեկտեմբերի 31-ին՝ մինչև 20:00-ն։ Տոնական օրերին Երևանի և մարզերի մյուս խոշոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալայստեղ։

Տարեմուտն ավելի ջերմ ու հիշարժան դարձնելու համար այս տարի ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերների լայն տեսականի հատուկ գներով։ Դրանք ձեռք բերել հնարավոր է բոլոր մասնաճյուղերից կամառցանց։

Team Telecom Armenia-ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը և ցանկանում համարձակ գաղափարներով, թիմային նվաճումներով ու ընտանեկան ջերմությամբ լի տարի։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում