Հասարակական

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 105-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 105-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի դեսպան ՆիլակշիՍահա Սինհան շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ գործակալության հիմնադրման 105-ամյակի առթիվ:

«Ցանկանում եմ գովաբանել «Արմենպրես»-ին այն հիանալի աշխատանքի համար, որը նա կատարում է իրական ժամանակում նորությունների, տեղեկատվության տարածման գործում։ Ցանկանում եմ փոխանցել իմ լավագույն մաղթանքները՝ «Արմենպրես»-ի շարունակական հաջողությունների համար։ Օգտվելով առիթից՝ թույլ տվեք «Արմենպրես»-ի թիմին, Ձեր ընտանիքին և Ձեզ մաղթել շատ երջանիկ, հաջողակ և բարգավաճ Նոր տարի՝ քաջառողջությամբ և եռանդով լի 2024 թվական»,- ասված է շնորհավորական ուղերձում:

«Արմենպրես»-ը դեկտեմբերի 18-ինտոնում էրիր հիմնադրման 105-ամյակը, որի առթիվ գործակալությունը ներկայացրել էր «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը՝ մեկ հարկի տակ համախմբելով և՛ պաշտոնյաների, և՛ հասարակական, քաղաքական գործիչների, և՛ մշակույթի ոլորտիներկայացուցիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում