Ինովացիա

«Բահամուտ» բլոկչեյնի ստեղծողները մեկնարկել են 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային ծրագիր

2 րոպեի ընթերցում

«Բահամուտ» բլոկչեյնի ստեղծողները մեկնարկել են 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex էկոհամակարգի աջակցությամբ ստեղծված «Բահամուտ» հիմնադրամը հանդես է եկել 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային նախագծով: Բահամուտ բլոկչեյնի ստեղծողները՝ Արմեն Չախոյանը, Կարեն Թերջանյանը, Պավել Արամյանը և Վլադիմիր Իգիթխանյանը, որոշել են հրաժարվել իրենց FTN բոնուսներից՝ ներդնելով դրանք web3-ի կայացմանը նպաստող նախաձեռնության մեջ: Ներդրված գումարը բազմապատկվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ համահիմնադիր Վիգեն Բադալյանի առաջարկով, ստեղծվել է «Բահամուտ» հիմնադրամն իր Բահամուտ դրամաշնորհային ծրագրով:

image00001.jpeg (770 KB)

«Մենք հավատում ենք Բահամուտ բլոկչեյնի ապագային և պատրաստակամ ենք օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց նախագծերով և գործունեությամբ կնպաստեն Բահամուտ բլոկչեյն համակարգի զարգացմանը», - ասել են «Բահամուտ» հիմնադրամի համահիմնադիրները:

Web3-ի զարգացումը խթանող այս նախաձեռնության 10 միլիոն $FTN ֆոնդը կուղղվի այն կազմակերպությունների առաջարկած ծրագրերին, որոնք իրենց տեսակով համապատասխանում են Բահամուտ բլոկչեյնի ներկայիս պահանջներին և մրցունակ են Բահամուտ Արենա անվանակարգերից մեկում լավագույնը ճանաչվելու համար։ Իսկ լավագույնները կստանան անհրաժեշտ աջակցություն և ֆինանսավորում՝ web3-ում կայուն և զարգացած բիզնես ստեղծելու համար: Ընտրված նախագծերին հետագայում կներկայացվեն նաև Fast TV-ի հատուկ հաղորդաշարի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում