Սյունիքում կկառուցվի շուրջ 40 կրթահամալիր, մրցույթները հայտարարվել են․ Ռոբերտ Ղուկասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ 2023 թվականը մարզի համար ամենածանր տարիներից մեկն էր, եթե ոչ ամենածանրը:

Սյունիքի մարզպետն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ամփոփելով 2023 թվականի աշխատանքները և խոսելով 2024 թվականի խոշոր ծրագրերից։

«Սյունիքի մարզի համար այս տարին ծանր էր մի քանի հանգամանքներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանիվերջինագրեսիայով, և՛ դրան հաջորդած իրադարձություններով, և՛ մարզում աննախադեպ ծրագրերով պայմանավորված, որոնք իրականացվել են մարզում։ Իրականում աշխատանքային շատ ու շատ հագեցած տարի էր։

2024 թվականի համար ոչ միայն Սյունիքին, այլ նաև ամբողջ Հայաստանին կմաղթեմ մի քանի կարևոր բան՝ ներքին ներդաշնակություն, համերաշխություն և միասնականություն։ Սա միակ ճանապարհն է, որի միջոցով կարող ենք հասնել բարձունքների և հաղթահարել բոլոր մարտահրավերները»,- նշեց Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետը նաև առանձնացրեց 2024 թվականի խոշոր ծրագրերը։

«2024 թվականի համար կառանձնացնեմ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը և Սյունիքի մարզի բոլոր գյուղերի համար շուրջ 40 կրթահամալիրի կառուցումը․ շինարարության համար մրցույթները հայտարարված են, և որոշներն արդեն կառուցվում են։ Բացի այդ, 2024 թվականին բոլոր ոլորտներում աճ ենք կանխատեսում»,- ասաց Ղուկասյանը։

Հայերեն العربية Español فارسی

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը