Կարևոր է, որ շփումները շարունակվեն բոլոր մակարդակներում․ Խանդանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն դրանում պետք է արտացոլվեն հայկական կողմի բարձրացրած սկզբունքները։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումը Սանկտ Պետերբուրգում,և որքանով են Հայաստանը և Ադրբեջանը մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Մեր նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այնուամենայնիվ, այդ պայմանագիրը պետք է արտացոլի այն սկզբունքային հարցերը, որ Հայաստանը միշտ բարձրացրել է և դա լինի մի փաստաթուղթ, որը իսկապես տարածաշրջանին և Հայաստանին խաղաղություն կբերի։

Ինչ վերաբերվում է երեկվա հանդիպմանը, բնականաբար, ոչ պաշտոնական խոսակցության մանրամասներին առայժմ ծանոթ չեմ։ Բայց կարևոր է, որ շփումները շարունակվեն բոլոր մակարդակներում, որովհետև եթե բանակցություններ տեղի չեն ունենում, նշանակում է նաև գործընթացը առաջ չի շարժվում։ Իսկ Հայաստանը նպատակադրված է, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ և սահուն առաջ գնա»,- ընդգծեց Խանդանյանը։

Խանդանյանի խոսքով՝ հայկական կողմի համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանագծման սկզբունքների հասցեագրումը փաստաթղթում, ինչպես նաև կոմունիկացիաների և տնտեսական կապուղիների բացման համար հիմնարար սկզբունքների ճանաչումը Ադրբեջանի կողմից։ Ըստ Խանդանյանի՝ այդ ամենը հնարավորություն կտա ավելի արագ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Վերջերս պաշտոնական Երևանը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։ Հարցին՝ թե արդյոք ազդակ կա, որ Ադրբեջանի համար ընդունելի են հայկական կողմի հանրահռչակած սկզբունքները, Խանդանյանը պատասխանեց․

«Փաստաթղթի մակարդակում դժվար է այդ ազդակների մասին խոսել, մանավանդ, որ դրա շուրջ կառավարությունն է բանակցում և հասանելիությունը սահմանափակ է։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ այն արձանագրումները, որն Հայաստանն է անում, Ադրբեջանի կողմից ընդունվեն և ընդունվեն նաև հրապարակայնորեն, ինչը հնարավորություն կտա առաջ շարժվել»։

Հայերեն English Español Русский

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները